Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:09, 15 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 16-20-ն սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում