Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Armenpress 16:09, 15 Հունվար, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում հունվարի 16-20-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հունվարի 16-20-ն սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am