Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը

Գյուղատնտեսության նախարարը հորդորել է սեղմ ժամկետում մարել գյուղացիական 
տնտեսություններին ունեցած պարտքերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել էր խորհրդակցություն խաղող և պտուղ-բանջարեղեն արտադրող մի շարք վերամշակող ընկերությունների մասնակցությամբ՝ մթերումների կազմակերպմանն ու պարտքերի վճարումներին առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնից: 

«Մեր հիմնական մտահոգությունն է, որպեսզի գյուղացու հոգսը լինի միայն որակով գյուղմթերք արտադրելը, և նա վստահ լինի, որ  մթերքի իրացման խնդիր չի ունենալու, հակառակ պարագայում կվտանգենք գյուղատնտեսության զարգացումը՝ հետընթաց արձանագրելով»,- իր խոսքում նշել է նախարար Առաքելյանը:

Անդրադառնալով նախորդ տարիներին կատարված մթերումների դիմաց չկատարված պարտավորությունների խնդրին՝ գյուղատնտեսության նախարարը հորդորել է վերամշակողներին հնարավորինս սեղմ ժամկետում մարել գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը:

Ընդհանուր առմամբ, վերամշակող ընկերությունները  2016 թվականին գյուղացիական տնտեսությունների հանդեպ ունեն 1505.6 մլն դրամի ֆինանսական պարտավորություն,իսկ 2015 թվականի մթերումների  դիմաց  պարտքը կազմում է  105.6 մլն դրամ:

Վերամշակող ընկերությունների  ներկայացուցիչները նշել են, որ կազմել են մարման ժամանակացույցներ, որոնց  համաձայն  կիրականացվեն  մարումները: 

Միևնույն ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրման,   պատրաստի արտադրանքի իրացման և այլ խնդիրների:

Նախարարը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները կքննարկվեն պատկան մարմինների հետ՝ հնարավոր լուծման ուղիներ գտնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am