Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Լավատեղյակ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայության պատմությունից. Հենրիխ Մխիթարյան

Լավատեղյակ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայության 
պատմությունից. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է «Լիվերպուլ»-ի հետ առաջիկա խաղին և Յուրգեն Կլոպին:

«Ես չմասնակցեցի «Էնֆիլդ»-ում կայացած թիմերի նախորդ խաղին, բայց լավատեղյակ եմ թիմերի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լիվերպուլ» դիմակայության պատմությունից: Գիտեմ, թե ինչ կարևոր է այն, որքան կարևոր և սպասված է: Սա իմ առաջին նմանատիպ կարևոր դերբին չէ, պետք է պատրաստ լինես խաղին: Պետք խաղաս թիմի, երկրպագուներին և հաղթանակի համար: Մեզ համար շատ կարևոր են այդ երեք միավորները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Հայ կիսապաշտպանը խոսել է նաև  իր նախկին մարզիչ, այժմ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին. «Լիվերպուլ»-ը մեծ առաջխաղացում է ապրել Յուրգեն Կլոպի գլխավորությամբ: Նա այն մարզիչներից է, ով ունակ է թիմը մի նոր մակարդակի վրա բարձրացնել: Ես ծանոթ եմ նրան, ու նրա թիմն այժմ հետաքրքրաշարժ ֆուտբոլ է ցուցադրում»:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ»-ում կհյուրընկալի «Լիվերպուլ»-ին: Հանդիպումը կկայանա հունվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am