Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում առաջին անգամ ոսկեդրամ են հատել աֆրոամերիկուհու կիսադեմով

ԱՄՆ-ում առաջին անգամ ոսկեդրամ են հատել աֆրոամերիկուհու կիսադեմով

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ոսկեդրամի վրա առաջին անգամ հայտնվել Է աֆրոամերիկուհու դիմանկար՝ Ազատության արձանի կերպարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի գանձապետարանը: 
ԱՄՆ-ի դրամահատարանը եւ գանձապետարանը հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում ներկայացրել են աֆրոամերիկուհու պատկերով ոսկեդրամը, որը նվիրված Է Ամերիկայում մետաղադրամների հատման 225-ամյակին:  
Ի տարբերություն նախորդ դասական դիզայնի, նոր մետաղադրամը պատկերում Է Ազատության արձանը թխամորթ կնոջ կերպարով՝ աստղերով թագը գլխին: Դիմանկարից ձախ գրված Է ԱՄՆ-ի դրամահատարանի հիմնադրման տարեթիվը՝ «1792», վերեւում՝ (Liberty) «ազատություն» բառը, աջից՝ «2017» եւ ներքեւում՝ «մենք հավատում ենք Աստծուն»(In God We Trust): Մետաղադրամի դարձերեսին դրվագված Է թռչող արծիվ:  
Ինչպես նշված Է գանձապետարանի մամուլի տեղեկագրում, դա առաջին մետաղադրամն Է նմանների շարքում, որտեղ Ազատության  արձանը պատկերված կլինի ասիացի, լատինամերիկացի կնոջ եւ հնդկացի ամերիկուհու տեսքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am