Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

2018 թվականը կգա, կխոսենք. վարչապետն անդրադարաձավ իր հետագա պաշտոնավարմանը

2018 թվականը կգա, կխոսենք. վարչապետն անդրադարաձավ իր հետագա 
պաշտոնավարմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով 2018 թվականից հետո պաշտոնավարման մասին հարցին, նշեց, որ դրա մասին կխոսի այդ ժամանակ: «Այս հարցին պատասխանել եմ առավելագույնս պարզ՝ 2018 թվականը կգա, կխոսենք»,- «Արմենպրես»-իփոխանցմամբ` կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետը:

«Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ. ձեզ ամենաշատ հուզող հարցն այս պահին դա՞ է»,- լրագրողներին հարցրեց Կարեն Կարապետյանը:

Դիտարկմանը, որ անհրաժեշտ է իմանալ՝ հստակություն այս հարցում կա՞, թե՞ ոչ, վարչապետն ասաց. «Հստակեցում կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն չեմ լինի. տրամադրվա՞ծ ենք էֆեկտիվ աշխատել՝ այո: Եթե էֆեկտիվ անցնենք, եթե ապրիլյան այս ընտրությունները ՀՀԿ-ն հաղթի… այս հարցի պատասխանի բոլոր հնարավոր մեկնաբանությունները, եթե հաշվի առնենք, հարցին պետք է չպատասխանել, որովհետև ինչպես ցանկանաք տեքստից կարող եք մի մասը հանել և մեկնաբանել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am