Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կարեն Կարապետյանը խոսել է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորության մասին

Կարեն Կարապետյանը խոսել է ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջիկա խորհդարանական ընտրություններին պատրաստվում է ներկայանալ իր աշխատանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը հայտարարեց հունվարի 13-ին կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե որն է լինելու իր դերն առաջիկա քարոզարշավում:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջին հինգ տարիներին բնակվել է Հայաստանում և արդյոք Մոսկվայում աշխատելու փաստը կարող է խանգարել Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար` Կարեն Կարապետյանն ասաց.  «Վերջին 5 տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանում է դա օրերի քանակի սահմանափակմանը, որպեսզի լինեմ ՀՀԿ ցուցակում, այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինի»,- ամփոփեց ՀՀ վարչապետը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am