Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ոսկե գլոբուս» -ի բացարձակ մրցանակակիրը հայտնվել է Երևանի մեծ էկրաններին

«Ոսկե գլոբուս» -ի բացարձակ մրցանակակիրը հայտնվել է Երևանի մեծ էկրաններին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լա-լա լենդ» երաժշտական տրագիկոմեդիան հունվարի 12-ից երևանյան մեծ էկրաններին է:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմը ցուցադրվում է «Մոսկվա», «Կինոպարկ», «Սինեմա Սթար», «Կինո Հայաստան» կինոթատրոններում:

«Լա-լա լենդ» մյուզիքլը «Ոսկե գլոբուս» 2017 հեղինակավոր մրցանակաբաշխության արժանացել է մրցանակի յոթ անվանակարգում` «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն սցենարիստ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ», «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան», «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի»:

«Լա-լա լենդ» տրագիկոմեդիան ջազային դաշնակահարի և երիտասարդ դերասանուհու սիրո պատմություն է: Ֆիլմի ռեժիսորը ամերիկացի Դեմին Շազելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am