Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Լիբանանի վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի գլխավորած պատվիրակությունը

Լիբանանի վարչապետն ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքի գլխավորած 
պատվիրակությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հունվարի 12-ին ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Գրիգոր Պետրոս XX Գաբրոյանին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև պատգամավոր Սերգե Թոր Սարգսյանը, նախկին պատգամավորներ Ջեք Ջո Խադարյանը և Անթոնի Շադերը, Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հանդիպումից հետո Գևորգ եպիսկոպոս Ասատուրյանն ասել է. «Այցի նպատակը վարչապետ Հարիրին վարչապետությունը ստանձնելու կապակցությամբ շնորհավորելն է: Մենք նրան մաղթեցինք հաջողություն` մասնավորապես նշելով, որ Լիբանան ու լիբանանցիները կարիք ունեն նոր հույսի նախագահ Միշել Աունի և վարչապետ Հարիրի` իշխանությունը ստանձնելուց հետո: Մենք մեզ դնում ենք Լիբանանի պետության և վարչապետ Հարիրիի ենթակայության տակ` հանուն Լիբանանի առջև ծառացած բարդ խնդրի հաջող հանգուցալուծման»: Նա կարևորել է բոլոր լիբանանցիների համերաշխությունը վարչապետի հետ, ով առաջ է տանում մեծ ծրագրեր` հանուն Լիբանանի բարգավաճման:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am