Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

Երկաթուղու շինարարության տնօրինությունը լուծարվում է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Տրանսպորտի նախարարության երկաթուղու շինարարության տնօրինությունը օպտիմալացնելու նախագծին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը, բացի հարավային երկաթուղու գծերի նախագծման և կառուցման նկատմամբ վերահսկողությունից  չունի այլ գործառույթներ:  Ներկայումս գործընկեր՝ կոնցեսիոներ «Ռոսիա ՖԶԷ» ընկերության  հետ բանակցությունները անորոշ ժամանակով ձգձգվում են, ուստի նպատակահարմար է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն լուծարել:

Որոշմամբ նախատեսվում է աշխատանքից ազատել 13 աշխատակցի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am