Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել իր նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 11-ին գրել Է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի իր Էջում՝ մեկնաբանելով ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ռուսական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ նյութեր ունեն իր մասին: 

«Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել ինձ վրա: Ես ոչ մի գործ չունեմ Ռուսաստանի հետ՝ ոչ գործարքներ, ոչ փոխառություններ, ոչինչ»,-ասել Է նա: 
Նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել Է, որ հեշտությամբ հաղթել Է ընտրություններում, բայց անազնիվ ընդդիմախոսները փորձում են այդ հաղթանակը նսեմացնել «մտացածին լուրերով»: 
Դոնալդ Թրամփը իր մասին «ստահոդ տեղեկատվության»՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից թույլ տրված արտահոսքը համարել Է իրեն հասցված եւս մեկ հարված՝ իրադրությունը համեմատելով նացիստական Գերմանիայի հետ:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Թրամփը «վհուկների քաղաքական որս» Է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը: Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին Է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:    
Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել Է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am