Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին անոթների վիրահատության Է ենթարկվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ANSA գործակալությունը:
Ինչպես ճշտում Է գործակալությունը, Իտալիայի կառավարության ղեկավարը տկարություն Է զգացել Փարիզից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ջենտիլոնիին անմիջապես տեղափոխել են Հռոմի «Ջեմելի» հիվանդանոց, որտեղ նրան անոթների վիրաբուժական միջամտություն Է առաջարկվել:   
Ինչպես նշում Է ANSA-ն, վիրահատությունը հաջող Է անցել: 
62-ամյա Ջենտիլոնին անցյալ տարվա վերջին զբաղեցրել Է վարչապետի պաշտոնը՝ նախագահ Սերջո Մատարելայից համապատասխան մանդատ ստանալով Մատեո Ռենցիի պաշտոնաթողությունից հետո: Մինչ այդ Ջենտիլոնին գլխավորում Էր երկրի արտաքին գործերի նախարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am