Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Ապրիլ

Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ


 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին: 
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել Է, որ Թրամփ ամուսինները եւ Օբամա ամուսինները միասին կուղեւորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:  
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետեւ նրանք միասին կուղեւորվեն պաշտոնակալության»,- ասել Է Բարրաքը: 
Ինչպես նշել Է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ Է ԱՄՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ