Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Նման պարիտետային հայտարարությունները թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը. Արտակ Զաքարյան

Նման պարիտետային հայտարարությունները թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և 
միջնորդական ջանքերը. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի մարտական դիրքերում իրականացրած դիվերսիոն  ներթափանցման փորձի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը հերթական պարիտետային հայտարարությունն է, որը Ադրբեջանի համար կրկին որևէ նշանակություն չի ունենալու: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը պետք է հենց դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ իրականացրած ագրեսիան դատապարտեր այն ընկալմամբ, որ խնդիրն ընդհանրապես դուրս է ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացից և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հետ որևէ առնչություն չունի»,- ասաց Զաքարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է հրադադարի պահպանման հարցում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ` անտեսելով Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերը: «Ես կարծում եմ, որ նման պարիտետային հայտարարությունները գնալով թուլացնելու են Մինսկի խմբի դիրքերը և միջնորդական ջանքերը: Անհրաժեշտ է, որպեսզի Մինսկի խումբը Ադրբեջանի վրա տեսանելի և հստակ քաղաքական գործիքներ բանեցնի, որպեսզի վերջինս կարողանա հնարավորություն ստեղծել բանակցային գործընթացն առաջ տանելու համար»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով` հակառակ դեպքում կունենանք երկար ձգվող, չկարգավորված և անընդհատ մխացող հակամարտություն, որը տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ է ներկայացնելու` ի դեմս Ադրբեջանի:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող:

Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, որի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am