Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Ժնևի «Ֆեդա» կենտրոնը Եվրոպա հայկական ապրանքների մուտքի նոր հնարավորություն է

Ժնևի «Ֆեդա» կենտրոնը Եվրոպա հայկական ապրանքների մուտքի նոր 
հնարավորություն է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հունվարի 9-ին հանդիպել է Հովել Չենորհոքյանի հետ, ով ներկայացրել է Ժնևում գտնվող «Ֆեդա» բիզնեսի և ցուցահանդեսների կենտրոնի օգտագործման հնավորությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «3800 քմ մակերեսով կենտրոնի առաքելությունը հայ գործարարների համար Եվրոպայում հուսալի ներակայացուցչության ստեղծումն է:  Հովել Չենորհոքյանը ներկայացրել է կենտրոնի ընձեռած հնարավորությունները, մասնավորապես` Եվրոպայում հայկական ապրանքատեսակների ներակայացման, եվրոպական մեծ առևտրային ցանցերի հետ համագործակցության միջոցով դրանց մատակարարման հեռանկարները և կենտրոնի պահեստային հնարավորությունները:

Նախարար Սուրեն Կարայանը կարևորել է կենտրոնի գործունեությունը, որի տարածքում անձամբ շրջայց է կատարել: Նախարարի խոսքով` այդ ներուժի գրագետ օգտագործումը շոշափելի դրական արդյունքներ կարող է գրանցել:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում լոգիստիկ կենտրոնի ձևավորման շուրջ, որը կհեշտացնի եվրոպական շուկայում հայկական ընկերությունների ներկայացվածությունը և արտահանման գործընթացները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարությունը առաջիկայում կներկայացնի հայկական այն ընկերությունները ցանկը, որոնց ապրանքատեսակները որակական չափանիշներով կհամապատասխանեն եվրոպական շուկայի պահանջներին և հետաքրքրված կլինեն` ներկայացվելու ցուցահանդեսային կենտրոնում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am