Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի գործողությունները համբուրգյան հայտարարության դեմ էին. քաղաքագետ

Ադրբեջանի գործողությունները համբուրգյան հայտարարության դեմ էին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը պայմանավորված է նախ եւ առաջ նախատոնական շրջանով, երբ միջազգային մի շարք կառույցներ զբաղված են իրենց գործերով:

«Փորձում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը վերածել հայ-ադրբեջանական ուղղակի հակամարտության, եւ դա ամենից վտանգավորն  է:  Դա միաժամանակ իրենց համար է վտանգավոր, քանի որ միջազգային հանրության համար ակնհայտ է, որ վիճելի տարածքներ կոչվածը չի վերաբերում Հայաստանին: Կա նաեւ մի հանգամանք, որը կարող է ընդգրկվել այն փաստարկներում, որոնցով առաջնորդվում է Ադրբեջանը: Դա համանախագահող երկրների արտգործնախարարների համբուրգյան  հայտարարությունն է, որը գրեթե բաց տեքստով հակաադրբեջանական է: Չեմ ասում, որ կանոնադիր կերպով, բայց ամբողջ ենթատեքստն ընդդեմ Ադրբեջանի է, եւ դա կարող է  զայրացնել նրանց եւ հուսահատ քայլերի հանգեցնել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետը:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։ Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելով հակառակորդի ոտնձգությունները

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի: Ադրբեջանական կողմը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ։ 

Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am