Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ինձ համար ամեն օր օլիմպիական ոսկին ավելի թանկ է դառնում. Արթուր Ալեքսանյան

Ինձ համար ամեն օր օլիմպիական ոսկին ավելի թանկ է դառնում. Արթուր Ալեքսանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական 2016 թվականը սպորտի պատմության համար կմնա բացառիկ. 20 տարի անց Հայաստանը նորից օլիմպիական չեմպիոն ունի: 31-րդ ամառային օլիմպիական խաղերում հայկական սպորտի ամենամեծ ներուժն ունեցող մարզիկներից մեկը` ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ չեմպիոն: Նա գյումրեցուն հատուկ հումորի զգացում ունի, միևնույն ժամանակ սակավախոս է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանը խոսեց ձեռքբերումների մասին, ամփոփեց տարին:

 

-Արթուր, խնդրում եմ, ամփոփենք 2016 թվականը. ինչպիսի՞ տարի էր այն քեզ համար:

-Հրաշալի տարի ստացվեց ինձ համար: Կարողացա հասնել մարզիկի համար ամենակարևոր տիտղոսին` օլիմպիական ոսկե մեդալ նվաճեցի: Հիանալի է, երբ կարողանում ես օլիմպիական տարում դառնալ չեմպիոն, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը 20 տարի չուներ օլիմպիական չեմպիոն:

-Օլիմպիական խաղերն արդեն պատմություն են դարձել, ինչպե՞ս է քո հիշողության մեջ մնացել ըմբշամարտի օլիմպիական ոսկու օրը:

-Գրեթե ամեն օր եմ հիշում ինձ համար շատ կարևոր այդ օրը: Յուրաքանչյուր օրվա հետ այլ կերպ եմ հասկանում, պատկերացնում, թե ինչպես հաջողվեց Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ նվաճել: Ինձ համար ամեն օր այդ մեդալն ավելի թանկ է դառնում:

-Դու արդեն նվաճել ես  բոլոր չեմպիոնական կոչումները` աշխարհի, Եվրոպայի, Օլիմպիական: Արդյոք նույն ոգևորվածությա՞մբ ես շարունակելու մարզումներդ:

-Միանշանակ: Ես հասել եմ մարզական գագաթնակետին, հաղթել եմ բոլոր հնարավոր մրցաշարերում, բայց այն նույն ցանկությունն ունեմ, նույն ձգտումն ունեմ նորից ու նորից դառնալու Եվրոպայի, աշխարհի և, ինչու ոչ, նաև Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն:

-Եվ ինչ շնորհավորական մաղթանք կասես հայրենակիցներին:

-Հայրենակիցներիս մաղթում եմ խաղաղ տարի, իսկ փոքրիկներին՝ երջանիկ մանկություն: Մեր ժողովրդին 2017 թվականին առողջություն և երջանկություն եմ ցանկանում:

Զրուցեց Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am