Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Աշխարհում թեժ կետերի առկայությունը շարունակում է անհանգստացնել ՀԱՊԿ-ին. Պուտին

Աշխարհում թեժ կետերի առկայությունը շարունակում է անհանգստացնել ՀԱՊԿ-ին. 
Պուտին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում խնդրահարույց թեժ կետերի թիվը չի նվազում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` բացելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստը: «Մենք գիտենք, թե աշխարհի շատ տարածաշրջաններում որքան բարդ են հարաբերությունները, շատ խնդրահարույց թեժ կետերի թիվը չի նվազում, իսկ արդեն հնացած հակամարտությունները չեն կարգավորվում այնպես, ինչպես կցանկանայինք: Օրինակ, Աֆղանստանի խնդիրը, Մերձավոր Արևելքի, Սիրիայի և այլ խնդիրները»,- ասել է ՌԴ նախագահը: 

Նա հավելել է, որ դա անհանգստացնում է ՀԱՊԿ անդամ երկրներին: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հանդիպման ընթացքում մտքերի փոխանակության ոչ ֆորմալ ձևաչափը հնարավորություն կտա խոսել աշխարհում տիրող իրավիճակի մասին: 

«Մեզ համար նշանակալի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսություն մենք միշտ ունենում ենք, սակայն դրանից խնդիրները չեն նվազում: Ամեն դեպքում, դա մեզ հնարավորություն է տալիս տեղյակ լինել կատարվող իրադարձություններին այս կամ այն ուղղությամբ և ժամանակին արձագանքել այն սպառնալիքներին, որոնք առաջանում են մեր երկրների շուրջ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am