Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Իրանի նախագահի այցելությունը Հայաստան փաստեց հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները. Կիրո Մանոյան


ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահի այցելությունը Հայաստան ինքնին փաստեց հայ-իրանական սերտ հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ամփոփելով տարվա տարածաշրջանային զարգացումները՝ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: 

 «Ընդհանուր արտաքին քաղաքական խնդիրները, տարածաշրջանում մի շարք զարգացումները Հայաստանի համար ներկայացրել են եւ՛ մարտահրավերներ, եւ՛  հնարավորություններ: Հնարավորությունները կապված են հատկապես  հայ-իրանական հարաբերությունների հետ: Նախագահի այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինքնին այցելության փաստը խոսում են հայ-իրանական սերտ հարաբերությունների մասին, եւ որ դրանք զարգանալու տեղ ունեն: Թուրքիայի դեպքերը Հայաստանի համար որոշ անորոշություններ  ստեղծեցին, քանի որ Թուրքիան, փաստորեն, այն պետությունն է, որն ինքն իրեն իրավունք է վերապահում առանց հրավիրվելու ռազմական գործողություններ ձեռնարկելու իր սահմաններից դուրս: Այդ ուղղությամբ պետք է լինենք զգոն»,- ասաց Կիրո Մանոյանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա նշեց, թե առաջընթաց կարելի է համարել այն, որ բավականին ուշացմամբ Հայաստան հասավ խոստացված ռուսական ռազմամթերքը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հայկական գործիչներից մեկի նշանակման, այսպես ասած,  մեր արդար ակնկալիքը չիրականացավ: Դա ինչ-որ տեղ ցույց է տալիս, որ  ՀԱՊԿ-ի անդամ պետություններն այնքան էլ խանդավառ չեն այդ ուղղությամբ արձանագրվելիք հայաստանյան հաջողություններով: Իսկ ԱՄՆ առնչությամբ, անշուշտ, մեծ հարցական է, թե երբ նորընտիր նախագահն իր լիազորություններն ստանձնի, ինչ կանի տարածաշրջանի երկրների առումով: Կարեւոր է այն փաստը, որ մենք այնքան էլ ուշադիր չեղանք, որ 2018 թվականին  Երեւանում կգումարվի ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով, եւ 84 անդամ երկրների ղեկավարների մեծ մասը կգա Հայաստան:  Սա կարեւոր պայմանավորվածություն է, որի համար, անշուշտ, անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք»,-եզրափակեց Կիրո Մանոյանը: 



Տպել    |  In English

Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ