Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Շուլցն անհնար է համարում մոտ ժամանակներս Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացումը

Շուլցն անհնար է համարում մոտ ժամանակներս Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացումը

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դեմ է արտահայտվել մոտ ժամանակներս Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ տարածք առանց վիզային ռեժիմի հաստատմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Քանի դեռ Թուրքիան բարեփոխումներ չի իրականացրել ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության մեջ, ԵՄ այցելելու համար վիզային ռեժիմի վերացման մասին խոսք գնալ չի կարող»,- հայտարարել է Շուլցը:

Նա անընդունելի է համարել երկրում ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած ժամանակահատվածում մամուլի ազատության սահմանափակումների դրսևորումները: Անդրադառնալով մահապատժի վերականգնման մասին խոսակցություններին` Շուլցն ասել է. «Եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, ապա ինքնին վերջ կդրվի ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններին»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am