Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 22.12.2016

Սպասվող լրահոս. 22.12.2016

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` դեկտեմբերի 22-ին, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Խորհրդարանում տեղի կունենա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի չորրորդ համատեղ նիստը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսում է ստեղծել «Մատենադարան»-ի մասնաճյուղ` «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն: Այս հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Գործադրի նիստից հետո կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ կհանդիպի ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա տարեկան ամփոփիչ ասուլիսին կներկայացնի գերատեսչության 2016 թվականի կատարված աշխատանքները:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը  կամփոփի 2016 թվականին իրականացրած աշխատանքներն ու կանդրադառնա առաջիկա անելիքներին:

Փորձագիտական դաշտը քննարկում է դեկտեմբերի 21-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցը: Իրանագետներ Վարդան Ոսկանյանը, Արտյոմ Տոնոյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կխոսեն թեմայի շուրջ:

Տարին ամփոփում է «Սանիթեք» ընկերությունը: «Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը, «Սանիթեք» ընկերության գործառնական ղեկավար Արգիշտի Տիգրանյանը կխոսեն Երևանում ձնամաքրման, սանմաքրման և աղբահանության աշխատանքների կազմակերպման մասին: Անդրադարձ կկատարվի նաև մինչ այժմ իրականացված աշխատանքներին, ինչպես նաև այս ոլորտում քաղաքային մշակույթի առանձնահատկություններին:

Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի  «Տարվա լավագույն մարզիկ» միջոցառումը, որի ժամանակ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի կողմից կպարգևատրվեն տարվա ընթացքում բարձր արդյունքներ ցույց տված մարզիկներն ու մարզիչները, մարզադպրոցների տնօրենների կողմից ևս կլինեն պարգևատրումներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am