Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է լուծել իր անձնական խնդիրները. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է լուծել իր անձնական խնդիրները. Հրանտ Մելիք-
Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` Արցախյան հիմնահարցի վերաբերյալ առաջարկած լուծումը տանելու է դեպի բացահայտ պարտության: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին՝ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ցանկանում է ցույց տալ, որ 1998 թվականին անարդար է իշխանությունից գնացել: Այս առաջարկով նա իր անձնական խնդիրն է փորձում լուծել, այլ ոչ թե պետության համար քաղաքական խնդիր»,- ընգծեց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծիքով՝ ինչպես 1998 թվականին, այնպես էլ ներկայումս Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած լուծումն անընդունելի է: «Ադրբեջանի հետ գնալ զիջումների` փոխարենը ոչինչ չստանալով, անընդունելի է և չի կարող կենսունակություն ունենալ»,- նշեց Մելիք-Շահնազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am