Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանի հետ հայկական կողմը զգոնությունը թուլացնելու իրավունք չունի. Կարեն Բեքարյան

Ադրբեջանի հետ հայկական կողմը զգոնությունը թուլացնելու իրավունք 
չունի. Կարեն Բեքարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի հետ հայկական կողմը զգոնությունը երբևէ թուլացնելու իրավունք չունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Սա հարց է, որին միշտ անդրադարձել ենք տարիների կտրվածքով, այն է` մենք երբևէ զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Իրավիճակն է այդպես թելադրում: Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը: Ասել, որ 2017 թվականի հետ կապված ունեմ հույսեր, որ էական փոփոխութուն է լինելուայդ երկրի ձեռագրում, անկեղծ չեմ կարծում: Հետևաբար` իրավիճակն այնպիսին է, որ մենք միշտ պետք է պատրաստ լինենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Կարեն Բեքարյանը:

Նրա խոսքով, ինքն այն մարդկանցից է, ով ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը չի պատկերացնում փաստաթղթով: Նրա պատկերացմամբ, խնդրի լուծում հնարավոր է, երբ կա դիմացինին ինչ-որ չափով վստահելու տարբերակ, միասին ինչ-ինչ խնդիրներ նախագծելու ու ճանապարհ անցնելու հավանականություն: «Մենք խնդիր ունենք քաղաքական մշակույթի դաշտում` կապված Ադրբեջանի հետ: Մինչև չփոխվի մշակույթը, որտեղ բարի կամքը, փոխզիջումների պատրաստակամությունը ոչ թե կդիտվի թուլության նշան, այլ կդիտվի որպես ընկալում մյուս սերունդների կողք-կողքի համատեղ ապրելու տեսանկյունից, առաջընթաց չի լինի: Այդ մշակույթն այսօր չկա: Այն, որ չկան Ադրբեջանի կողմից դեպի խնդրի լուծում տանող քայլերը, դա փաստ է»,-հավելեց Կարեն Բեքարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am