Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հարավային Կորեայի նախագահն ընդունում է պաշտոնազրկման մասին խորհրդարանի որոշումը

Հարավային Կորեայի նախագահն ընդունում է պաշտոնազրկման մասին խորհրդարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն հայտարարել Է, որ ընդունում Է պաշտոնազրկման վերաբերյալ խորհրդարանի որոշումը, եւ խնդրել Է կառավարությանը՝ վարչապետ Հվան Գյո Անի գլխավորությամբ, «վակուում» թույլ չտալ տնտեսության կառավարման մեջ եւ երկրի անվտանգության բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռյոնհապ» գործակալությանը:

«Ես վճռականորեն ընդունում եմ երկրի խորհրդարանի եւ ժողովրդի ձայնը եւ անկեղծորեն ցանկանում եմ, որ վերջ դրվի ներկայիս քաոսին»,- ասել Է նախագահը:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորները դեկտեմբերի 9-ին քվեարկել են երկրի նախագահ Պակ Կըն Հեի պաշտոնազրկման օգտին: «Կողմ» Է արտահայտվել 234 պատգամավոր, «դեմ»՝ 56-ը, երկուսը ձեռնպահ են մնացել, եւս ութ ձայն անվավեր Է ճանաչվել: Խորհրդարանում ներկա են եղել բոլոր 300 պատգամավորները:

Նախօրյակին ընդդիմադիր կուսակցությունները համապատասխան օրինագիծ Էին ներկայացրել պատգամավորների քննարկմանը: Որպեսզի իմպիչմենտը կայանար, անհրաժեշտ Էր, որ դրա օգտին քվեարկեր Ազգային ժողովի առնվազն 200 պատգամավոր:

Պակ Կըն Հեի լիազորություններն անհապաղ կկասեցվեն: Իշխանությունից նախագահի վերջնական հեռացման գործընթացը կավարտվի այն բանից հետո, երբ քվեարկության արդյունքները հաստատի Սահմանադրական դատարանը: Օրենքով այդ գործընթացին հատկացվում Է մինչեւ վեց ամիս: Այդ ընթացքում երկիրը կառավարելու Է վարչապետ Հվան Գյո Անը: Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո Կորեայի Հանրապետությունում կանցկացվեն վաղաժամկետ նախագահական ընտրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am