Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Երեւանի եւ Մոսկվայի պետական կրկեսները կհամագործակցեն

Երեւանի եւ Մոսկվայի պետական կրկեսները կհամագործակցեն

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պետական կրկեսի տնօրեն Դմիտրի Իվանովը և Երևանյան կրկեսի տնօրեն Սոս Իոսիֆ Պետրոսյանը Սանկտպետերբուրգյան 5-րդ միջազգային մշակութային ֆորումի շրջանակներում համագործակցության համաձայնագիր են կնքել: «Արմենպրես»-ի հետ զրուցում Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը նշեց, որ համագործակցության շրջանակներում ակնկալվում է համատեղ վարպետաց դասեր, դերասանների փոխանակում, համատեղ փառատոններ: «Սանկտպետերբուրգյան միջազգային մշակութային ֆորումին մասնակցել են մի շարք եվրոպական երկրներ եւս: Այս համաձայնագրի շրջանակներում այդ երկրների դերասանների հետ կապված պայմանագրերը կկնքվեն ավելի ցածր արժեքով»,-ասաց նա:

Սոս Պետրոսյանի խոսքով` նման հանդիպումները խթան են հանդիսանում կրկեսային արվեստի զարգացմանը: «Սանկտ Պետերբուրգի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում ես հնարավորություն ունեցա դասախոսություններով հանդես գալ: Պատմեցի մեր կրկեսի անցյալի եւ ներկայի մասին: Հետաքրքրությունը բավական մեծ էր»,-ասաց Սոս Պետրոսյանը:

Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավարը կարեւորեց կրկեսի հետ կապված յուրաքանչյուր պայմանագրի, համաձայնագրի ստորագրում: «Կրկեսը չորս տարի է, ինչ չի գործում, բայց մենք մեր կապերը գործընկերների հետ չենք խզել եւ ոչ մի օր: Երբ նոր կրկես ունենանք, մեզ համար ավելի հեշտ կլինի»,-ասաց նա, հավելելով, որ կրկեսային տնտեսություն ստեղծելը շատ բարդ է:

Անդրադառնալով կրկեսի շենքի վերանորոգման աշխատանքների ընթացքին, Սոս Պետրոսյանը նշեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am