Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները

Ամփոփվել են ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման ծրագրի առաջին փուլի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով  դեկտեմբերի 7-8-ը  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ատոմային էներգետիկայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի, առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովի և «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել  են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Կողմերն անդրադարձել են մասնավորապես Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման ընթացքին։ Ամփոփվել են առաջին փուլի արդյունքները և հստակեցվել 2017թ. խնդիրներն ու ժամանակացույցը։

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ էներգաբլոկի ծրագրի իրականացման շրջանակներում նաև 2018-2019թթ. իրականացվելիք աշխատանքի ծավալի և ժամկետների վերաբերյալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am