Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ԵՄ-ն 7 միլիոն եվրո կներդնի Հայաստանում գալիք ընտրական գործընթացի կազմակերպման համար. Սվիտալսկի

ԵՄ-ն 7 միլիոն եվրո կներդնի Հայաստանում գալիք ընտրական գործընթացի կազմակերպման 
համար. Սվիտալսկի

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվելու է 7 միլիոն եվրո` ընտրական գործընթացի կազմակերպման նպատակով: Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` «Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 8-ին կայացած Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի ժամանակ: «Գերմանիայի և Միացյալ Թագավորության կողմից նախատեսված գումարը այն արտաքին օժանդակության 90 տոկոսն է, որը տրամադրվելու է գալիք ընտրական գործընթացին: Սա աննախադեպ է Եվրամիության պատմության մեջՀետխորհրդային տարածքում երբևէ այսպիսի ներդրում չի կատարվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Սվիտալսկին: 

Նա կարծում է, որ արժե նման ռիսկի գնալ և նման ներդրում կատարել, քանզի ԵՄ-ն հավատում է, որ գումարը լավ նպատակի է ծառայելու: «Կարծում եմ` Հայաստանում ընտրությունները կլինեն եվրոպական ստանդարտների ամենաբարձր մակարդակի վրա»,- նշեց Սվիտալսկին: Նրա համոզմամբ` հաջորդ ընտրությունները որոշիչ դեր են կատարելու Հայաստանի հետագա տնտեսական, քաղաքական զարգացման գործում:

«Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում Խոսքի և մամուլի ազատությանը նվիրված աշխատաժողովի նպատակն է բացահայտել արդյունավետ ուղիներ գործնականում լրատվամիջոցների և խոսքի ազատության պաշտպանության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահպանումն ապահովելու համար: «Հատկապես Հայաստանի համար շատ կարևոր է խոսքի ազատությունը, քանզի մենք դանդաղորեն մոտենում ենք 2017 թվականի ազգային ընտրություններին և լավագույն պայմանները պետք է ստեղծվեն` ապահովելու խոսքի ազատությունը և մամուլի անկախությունը: Հուսով ենք, որ գալիք ընտրությունները կկազմակերպվեն լավագույն ձևով և կհամապատասխանեն եվրոպական ստանդարտներին»,- ընդգծեց Սվիտալսկին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am