Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հունաստանում լրագրողները գործադուլ են անցկացնում խիստ խնայողության միջոցների դեմ

Հունաստանում լրագրողները գործադուլ են անցկացնում խիստ խնայողության միջոցների դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում լրագրողները դեկտեմբերի 7-ին գործադուլ են սկսել խիստ խնայողության միջոցների դեմ՝ համազգային գործադուլի նախօրյակին հեռուստաեթերից եւ ռադիոյից հանելով նորությունների բոլոր թողարկումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Լրագրողները հանդես են գալիս սոցիալական ապահովության բնագավառում արմատական բարեփոխումների դեմ, որոնք կվերաբերեն կենսաթոշակային ֆոնդերին:

Նշվում Է, որ նորությունների բոլոր կայքերը չեն թարմացվի մինչեւ դեկտեմբերի 8-ի առավոտ, այդ օրը վաճառքում թերթեր չեն լինի:

Դեկտեմբերի 8-ին Հունաստանում կանցկացվի համազգային գործադուլ. ենթադրվում Է, որ պետական եւ մասնավոր հատվածների աշխատողները աշխատանքի դուրս չեն գա, ինչը կներառի ծառայությունների բոլոր ոլորտները՝ տրանսպորտից մինչեւ դպրոցներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am