Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում զինված անձինք հարձակվել են ոստիկանության վրա

Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում զինված անձինք հարձակվել են ոստիկանության վրա

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Էյյուբիյե գավառում զինված անձինք հարձակվել են հերթապահություն իրականացնող ոստիկանական մեքենայի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է milliyet.com.tr լրատվական գործակալությունը: Նրանք նախ ինքնաշեն պայթուցիկ են նետել ոստիկանական մեքենայի ուղղությամբ, ապա ինքնաձիգներից կրակ արձակել: Հարձակման հետեւանքով վիրավորվել է 3 ոստիկան:

Շանլըուրֆայի ոստիկանությունն ահաբեկիչներին բացահայտելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել: Նախնական տվյալներով հարձակումն իրականացրել են Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալները:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր: 1980- ականներից PKK-ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am