Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

«Սառույցի արքաներին» Երևանում ջերմ են ընդունում. Պլյուշչենկոն սահեց «Երկրաշարժ» ֆիլմի երաժշտության ներքո

«Սառույցի արքաներին» Երևանում ջերմ են ընդունում. Պլյուշչենկոն սահեց «Երկրաշարժ» 
ֆիլմի երաժշտության ներքո

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հայտնի գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն  Եվգենի Պլյուշչենկոն Երևանում «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոուի ընթացքում իր սահքը նվիրեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին` խորհրդանշական կերպով պատկերելով մոխրից ու փլատակից հառնող ու կյանքը շարունակող մարդուն: Շոուի ընթացքում հնչում էր կենդանի կատարում. բեմում էր երաժշտության հեղինակ կոմպոզիտոր Հայկոն (Հայկ Հակոբյան): 

«Այս համարը մոտ է ինձ ու հարազատ, սահել եմ նվիրումով ու ողջ հոգով: Դրա հիմքում այն գաղափարն է, որ կյանքը շարունակվում է, առաջ ենք գնում, ունենք երեխաներ, ապրում ենք հանուն նրանց ու ապագայի: Խաղաղություն, սեր ու հանգստություն բոլորիս»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պլյուշչենկոն:

Յուրահատուկ իրենց սահքով հիացրին Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը, գեղասահորդներ Սլավա Հայրապետյանը, Ալեքսանդր Լյուբչենկոն, Ֆլորան Ամոդիոն, Սոչիի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ադելինա Սոտնիկովան, այլք: Կատարումներով զարմացրին նաև Եվրոպայից հրավիրված սահորդները:

Շոուն ուղեկցվում էր նորաձևության ցուցադրությամբ. հայ մոդելավորողները պոդիում էին բարձրացրել 2017 թվականի իրենց հավաքածուները: Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ էր միավորել հայտնի աստղերի` Իվետա Մուկուչյանին, Մարիամ Մերաբովային, Սոնային, Քսենոնային, Ալյոնա Վասիլևային և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանին: Սառցե շոուի այս յուրատեսակ ձևաչափն իրականացվել էր հատուկ հայ հանդիսատեսի համար:  

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am