Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը

Արծվիկ Մինասյանը մասնակցել է «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նոյեմբերի 25-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի և «ԿՍՊ Հայաստան» կազմակերպության նախաձեռնած «Պատասխանատու գործարարություն» ծրագրի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ծրագրի նպատակը միասնական ընկերությունների խմբի ստեղծումն է,որը  կիրականացնի համատեղ ծրագրեր՝ յուրաքանչյուր ընկերության հետապնդած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղվածությամբ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արծվիկ Մինասյանն իր խոսքում առաջնային է համարել բիզնեսի զարգացման տեսանկյունից կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացման կարևորությունը, առանձնահատուկ ներկայացրել շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նման քաղաքականության իրականացման արդյունավետությունը:

 «Եթե կարողանանք այս գաղափարը քարոզել, տարածել, ապա այն կընդլայնվի: Հանրային պատասխանատվության ներքո բիզնեսն արդյունավետ զարգացում կունենա` մասնակցելով նաև բնապահպանական ծրագրերի իրականացմանը»,-ասել է Արծվիկ Մինասյանը:Նախարարի խոսքով՝ երկրի կայուն զարգացման հիմքը շրջակա միջավայրի պահպանության, առաջընթացի ապահովման մեջ է և այս գործընթացում ոչ պակաս կարևոր նշանակություն ունի հենց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տարրը:

Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ բնապահպանության նախարարն իր ղեկավարած գերատեսչության անունից վստահեցրել է նման կարևոր նախաձեռնության զարգացմանը մասնակից լինելու և միասին աշխատելու պատրաստակամությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am