Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իսրայելն Անկարայում դեսպան է նշանակել

 Իսրայելն Անկարայում դեսպան է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլայելը 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված միջադեպից հետո Թուրքիայի հետ նոր համաձայնագրի ստորագրման արդյունքում Թուրքիայում նոր դեսպան է նշանակել եւ սպասում է Թուրքիայի կառավարության կողմից նրա հաստատմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:

Անկարայում Իսրայելի նոր արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Էիթհա Նաեհը:

2010 թվականի մայիսի 31-ին Իսրայելցի զինվորները հարձակվել են միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օժանդակություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի վրա` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջներին չենթարկվելու պատճառով: Հարձակման հետեւանքով Նավի վրա 9 թուրք քաղաքացիներ էին զոհվել: Անկարան պահանջում էր Իսրայելից պաշտոնապես ներողություն խնդրել եւ փոխատուցել տուժածների ընտանիքներին: Թել Ավիվ-ը ցավ հայտնելով մարդկանց զոհվելու համար, երկար ժամանակ մերժում էր դա` նշելով, որ իր զինված ուժերի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին:

Երկարատեւ բանակցություններից հետո Իսրայելը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ի վերջո Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվին «Մավի Մարամարա»-ի գործով որպես փոխատուցում փոխանցել էր 20 մլն ԱՄՆ դոլար: 

2016 թվականի հոկտեմբերի 13-ին Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը այցելել էր Թուրքիա եւ դա 2010 թվականի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո երկու երկների միջեւ նախարարի մակարդակով կատարված առաջին այցն էր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am