Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բեկանեց բանտից փախուստի գործով Մուրսիի մահապատիժը

Եգիպտոսի վճռաբեկ դատարանը բեկանեց բանտից փախուստի գործով Մուրսիի մահապատիժը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բավարարել Է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի եւ երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի մի շարք ղեկավարների մահապատժի գանգատարկումը 2011 թվականի հունվարին բանտից փախուստի եւ զանգվածային անկարգությունների մասնակցության քրեական գործով: Ինչպես հայտնել Է տեղական հեռուստատեսությունը, բարձրագույն ատյանի դատարանը որոշել Է բեկանել վճիռը եւ գործը հանձնել կրկնական քննության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Անցյալ տարի կայացված դատավճռի գանգատարկումը տրվել Է իսլամիստների ղեկավարության 27 ներկայացուցիչների կողմից, որոնք մահապատժի կամ ցմահ բանտարկության Էին դատապարտված այդ գործով: Հոկտեմբերին Վճռաբեկ դատարանի դատախազությունը հանձնարարել Է բեկանել Մուրսիի նկատմամբ վճիռը:

2015 թվականի հունիսի 16-ին Եգիպտոսի Քրեական դատարանը բանտերից կալանավորների զանգվածային փախուստի գործով պատժի առավելագույն չափի Էր դատապարտել Մուրսիին, «Մուսուլման եղբայրների» հոգեւոր դաստիարակ Մուհամեդ Բադիային, նրա տեղակալ Ռաշադ ալ Բայումիին, իսլամիստների ակտիվ ղեկավարներից մեկին՝ Իսամ ալ Արյանին եւ խորհրդարանի նախկին խոսնակ Սաադ ալ Քաթաթնիին: Մնացածները դատապարտվել Էին ցմահ բանտարկության:   

Ընդամենը գործով անցել Է ավելի քան 130 մարդ, բայց միայն 27-ն Է հայտնվել արդարադատության ձեռքին, իսկ մնացածների նկատմամբ վճիռներ են կայացվել հեռակա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am