Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը

Հայաստանը դարձել է Հարմարվողականության հիմնադրամում հավատարմագրված Արևելյան 
Եվրոպայի առաջին երկիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարմարվորղականության հիմնադրամը նոր ուղիներ է հարթում` ընդլայնելով Հայաստանի խոցելի համայնքների հասանելիությունը կլիմայի ոլորտի ֆինանսական ռեսուրսներին, քանի որ Հայաստանն առաջինն է Արևելյան Եվրոպայում, ում ազգային իրականացնող գործակալությանը շնորհվել է ուղղակի մուտք(Direct access) Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԲԾԻԳ») ՊՀ-ը սույն թվականի նոյեմբերի 4-ին հավատարմագրվել է որպես հիմնադրամի 25-րդ ԱԻՄ(Ազգային իրականացնող մարմին):

Հարմարվողականության հիմնադրամը Ուղղակի մուտքի(Direct access) առաջամարտիկն է, ինչը զարգացող երկրներին հնարավորություն է տալիս մուտք ունենալ կլիմայի ոլորտի ռեսուսրներին և մշակել ու իրականացնել ծրագրեր ուղղակիորեն հավատարմագրված ԱԻՄ-ների միջոցով` կառուցելով կլիմայի փոփոխության հարմարվողականության իրենց սեփական կարողությունները: «ԲԾԻԳ» ՊՀ-ը այժմ արդեն կկարողանա մշակել ծրագրային առաջարկներ, որոնք հասանելի կլինեն Հարմարվողականության հիմնադրամի ռեսուրսներին` աջակցելով Հայաստանի ամենախոցելի համայքներին` ստեղծելու կայունություն նպատակաուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը:

«Լինելով Հավատարմագրման հիմնադրամում հավատարմագրված Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի առաջին երկիրը շատ ոգևորիչ է մեզ համար: Սա շատ կարևոր ձեռքբերում է, որով հնարավոր կլինի իրականացնել կլիմայի փոփոխության  պայմաններում բնական լանդշաֆտների հարմարվողականությանը վերաբերող ծրագրերի իրականացումը»,- ասել է ԾԻԳ-ի տնօրեն Գևորգ Ներսիսյանը:

ԾԻԳ-ը դարձել է նաև Հիմնադրամի 3-րդ ԱԻՄ-ը, որը հավատարմագրվել է այլընտրանքային, պարզեցված հավատարմագրման գործընթացի շրջանակներում, մշակվել Հիմնադրամի կողմից ավելի փոքր գործակալությունների համար` նախորդ տարի:

«Սա շատ լավ լուր է Հայաստանի խոցելի համայնքների համար, որոնք հանդիպում են  դժվարությունների` կապված կլիմայի փոփոխության հետ, և սա թերևս դռներ կբացի Արևելյան Եվրոպայի այլ տարածքների համար, որոնք ենթարկվում են նմանատիպ մարտահրավերների: Հավատարմագրելով Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը Ուղղակի մուտքի շրջանակներում` այն հնարավորություն է ստեղծում Հայաստանին մշակել հարմարվողականության և կայունության կոնկրետ ծրագրեր կլիմայի նկատմամբ իր առավել խոցելի համայնքների համար, ինչպես նաև ապահովել պոտենցիալ մոդելներ, որոնք տարածաշրջանի այլ երկրները կարող են ընդօրինակել»,- ասել է Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի նախագահ  Նարեշ Շարման::

«Այս հավատարմագրումը նոր ուղիներ է հարթում տարածաշրջանի համար: Այն նաև Հիմնադրամի գործող կլիմայի ֆինանսավորման պատրաստակամության ծրագրի արտացոլումն է, ինչը ուղղորդում է ԱԻՄ-ներին հավատարմագրման գործընթացում և  ԱԻՄ-ին հնարավորություն տալիս կիսվելու իրենց գիտելիքներով, լավագույն փորձով և փորձառություններով»,-ավելացրել է Հարմարվողականության հիմնադրամի խորհրդի քարտուղարության Հավատարմագրման գծով մասնագետ Սիլվիա Մանչինին:

Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, այդ պայմաններում իր բնական լանդշաֆտները առավել խոցելի են գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցության նկատմամբ, որոնց միջոցով ակտիվանում են բնական էկզոգեն այնպիսի գործոնները, ինչպիսիք են սողանքները, սելավները, հողերի լվացումը կամ տարհանումը, որոնք իրենց հերթին նպաստում են կենսաբազմազանության բնակմիջավայրերի կորստին, անապատացման երևույթների զարգացմանը և հետևաբար կլիմայի անդառնալի փոփոխություններին: Այս տեսակետից առավել խոցելի են Հայաստանի կենտրոնական հատվածը զբաղեցնող և մայրաքաղաքի շուրջ ծավալված Արարատի և Արմավիրի մարզերը:

«Այս ամենը իր ուղղակի ազդեցությունն է ունենում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, մասնավորապես գյուղատնտեսության վրա, քանի որ լեռնային երկիր լինելով` Հայաստանում բավական սակավ են ներկայացված գյուղատնտեսական նշանակության հողերը»,-հավելել է Ներսիսյանը:

Հայաստանի լեռնային բնույթի անտառների ստորին և վերին անտառաշերտերը կարևոր էկոհամակարգեր են, սակայն նույնպես խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ և ունեն բնական լանդշաֆտների հարմարվողականության անհետաձգելի կարիք:

Կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն բնության հատուկ պահպանվող տարածքները, որոնք դիտարկվում են կենսոլորտը կայունացնող կարևոր կղզյակներ:

«Կայունացնելով այդ շերտերի կենսաբազմազանության գոյության պայմանները և միևնույն ժամանակ ընդլայնելով գետերի, լճերի առափնյա անտառաշերտերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերում հողմապաշտպան անտառաշերտերը, հնարավոր կլինի բարձրացնել լանդշաֆտների դիմադրողականությունը և կենսաբազմազանության կորստին նպաստող բացասական գործոնների ազդեցությունը,- ասել է Ներսիսյանը և հավելել. «Այս տարածքների կառավարման գործընթացների բարելավումը էական նշանակություն կունենա ինչպես այդ տարածքներում, այնպես էլ դրանց հարակից շրջաններում` ապահովելով կենսաբազմազանության բնակմիջավայրերի կայունությունը: Սրանով հնարավորութուն կստեղծվի զարգացնել ինչպես էկոտուրիզմը, այնպես էլ ռեկրեացիոն միջավայրը, ինչը նույնպես կնպաստի Հայաստանի սոցիալ տնտեսական զարգացմանը»:

2010 թվականից Հարմարվողականության հիմնադրամը 48 երկրում կատարել է շուրջ 357.5 ԱՄՆ դոլարի ներդրում` աջակցելով է 55 ծրագրի իրականացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականության և կայունության պահպանման նպատակով  ունենալով ավելի քան 3.6 մլն. ուղղակի շահառուներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am