Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպիտակ Տունը Կոնգրեսից եւս 11,6 մլրդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար

Սպիտակ Տունը Կոնգրեսից եւս 11,6 մլրդ դոլար է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից եւս 11,6 միլիարդ դոլար Է պահանջել ահաբեկչության դեմ պայքարելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:

Մասնավորապես, Օբաման 5,8 միլիարդ դոլար Է պահանջել «Անսասան վճռականություն» գործողության շրջանակներում  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի եւ Աֆղանստանի զինված ուժերի օժանդակման համար:

Նշված Է, որ եւս 5,8 միլիարդ դոլար պլանավորվում Է ծախսել Պետդեպարտամենտի եւ ԱՄՆ-ի Միջազգային  զարգացման գործակալության (USAID) գծով՝ «հակաահաբեկչական  նպատակների համար», ներառյալ դիվանագիտությունը, դեսպանատների անվտանգությունը, փրկարարական գործողությունները եւ մարդասիրական օգնությունն ահաբեկչությունից տուժածներին:    

«Ընդհանուր առմամբ այս ուղղումները 11,6 միլարդ դոլարի միջոցներ կհավելեն արտասահմանյան չնախատեսված ծախսերին, այս հոդվածով ընդհանուր պահանջը 2017 ֆինանսական տարում կկազմի 85,3 միլիարդ դոլար»,- ասված Է Օբամայի՝ Կոնգրեսին հղած նամակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am