Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Գարունը» գրականության նոր լեզուն է, նոր մտածողությունը. կայացավ հեղինակավոր ամսագրի շնորհանդեսը

«Գարունը» գրականության նոր լեզուն է, նոր մտածողությունը. կայացավ հեղինակավոր 
ամսագրի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մտավորականների և ընթերցասեր հանրության կողմից սպասված «Գարուն» հեղինակավոր ամսագրի շնորհանդեսն անցկացվեց նոյեմբերի 4-ին Հայաստանի գրողների միությունում: «Գարունը» պետք է գոյատևի, քանի որ ազատություն և անկախություն է խորհրդանշում. հետամուտ է բարձր իդեալների: Ներկայացվելու են գրականության, մշակույթի զարգացման միտումները և պահպանվելու են  երիտասարդներին խրախուսելու վաղեմի և բարի ավանդույթները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն և «Գարուն» ամսագրի խորհրդի անդամ Արամ Անանյանի խոսքով` իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի ամսագրում ավանդականը և ժամանակակիցը հավուր պատշաճի ներկայացվեն:

«Առաջին անգամ «Գարուն» ամսագրում տպագրեցին իմ ստեղծագործությունները, երբ Հայաստանից 3000 կիլոմետր հեռու էի: Ոչ ոք ինձ չէր ճանաչում, սակայն օժանդակեցին»,- հիշում է գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանը:

ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ պատմեց, որ 15 տարեկան է եղել, երբ առաջին անգամ իր գործերը տպագրվել են ամսագրում: «Մինչ օրս հիշում եմ այդ պահը, որ 12-րդ համարում հայտնվեց նաև իմ ստեղծագործությունը: Իմ սերնդի ներկայացուցիչներին ասում էին`«Գարունի տղերքը»: «Գարունը» գրականության նոր լեզուն է, նոր մտածողությունը»,-շեշտեց նախագահը:

«Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվում է 1967 թվականից: Ամսագրում զետեղվում են անվանի և երիտասարդ գրողների ստեղծագործություններ: Հոդվածների, հարցազրույցների, ակնարկների միջոցով լուսաբանվում են հասարակական, տնտեսական, բարոյախոսական, գիտական, դաստիարակչական հարցեր: 

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am