Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պոլսահայ արծաթագործը շարունակում է 1954թ-ին հոր սկսած գործը

Պոլսահայ արծաթագործը շարունակում է 1954թ-ին հոր սկսած գործը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: JUNWEX Yerevan show ոսկերչական իրերի եւ ժամացույցների 6-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Թուրքիայից Հայաստան ժամանած Նուրան Դավուլչյանը  դեռեւս 13 տարեկանից է սկսել զբաղվել արծաթագործությամբ: 1954 թվականին հոր` Ուստա Արտոյի գործն այժմ շարունակում է որդին:

«Բոլոր այս  գործերը բացառապես ձեռքի գործեր են, եւ մի քանի նմուշներ բերել ենք մեզ հետ: Ամեն տարի մասնակցում ենք այս  ցուցահանդեսին, աշխատում ենք, որ այստեղ էլ գործերը լավ լինեն, մեր գործերն էլ լավ լինեն:  Ուզում ենք, որ Հայաստանի համար օգտակար լինի, առաջինը դա ենք մտածում: Արդեն 33 տարի է` զբաղվում եմ արծաթագործությամբ, եւ տարիների ընթացքում մեր աշխատանքները սկսել ենք ուղարկել նաեւ այլ երկրներ, պատվերներ ենք ստանում Իտալիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Շվեյցարիայից, սակայն այստեղ արծաթեղեն բերելը մի քիչ դժվար է, նախորդ տարի մի փոքր շատ բերեցինք, բավականին դժվարություններ ունեցանք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց արծաթագործը, ով նաեւ Հայ ոսկերիչների ասոցիացիայի Ստամբուլի խորհրդի ատենադպիրն է:

Նուրան Դավուլչյանը ներկայացնում է արծաթից պատրաստված սպասքեղենի տեսականի` աղամաններ, ափսեներ, նաեւ մոմակալներ եւ այլն: Նրա խոսքով` պահանջարկը բավականին մեծ է հենց իրենց քաղաքում՝ Ստամբուլում:

«Մյուս քաղաքներից գալիս, մեր խանութից են գնումներ կատարում: Գիտեք, տարիներ առաջ մեր քաղաքում այս գործը ոսկերչության հետ հավասար անում էին հայ վարպետները, բայց հիմա այս գործը շարունակող հայերը շատ քիչ են, մեր քաղաքում ունենք ընդամենը 99 արծաթագործներ, ովքեր սպասքեղենի տարբեր մասերի վրա են աշխատում: Հնարավոր չէ, որ մի վարպետը ամբողջությամբ պատրաստի մի աշխատանք: Մեզ մոտ հիմա աշխատում է 4 հայ վարպետ, մենք  ենք ցանկացել, որ մեզ մոտ միայն հայեր աշխատեն»,-նշեց նա:

Արծաթագործի խոսքով` աշխատանքը բավականին դժվար էր առաջ տանել, քանի որ շատ դժվար է սովորել եւ ձեռքով պատրաստել արծաթյա սպասքեղեն:

«Եթե սկսեք սովորել 20 տարեկանում, ապա այլեւս չի ստացվի, մուրճը բռնելը շատ դժվար է, այդ իսկ պատճառով պետք է սկսել 12-13 տարեկանից: Մենք հիմա շատ աշակերտներ էլ ունենք, որոնց սովորեցնում ենք արծաթագործություն»,-եզրափակեց պոլսահայ վարպետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am