Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Էրդողանը եւ Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանը եւ Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը: 

Պորոշենկոն հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի Ուկրաինայում մնալու ժամկետը 60 օրից 90 օրվա փոխելու որոշման վերաբերյալ: 

Թուրքիան իր հերթին  առանց վիզային ռեժիմի վերաբերյալ նույն որոշումը Ուկրաինայի քաղաքացիների համար ընդունել էր որոշ ժամանակ առաջ:

Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան չի ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմում անցկացված ընդհանուր ընտրությունների արդյունքները: 

Էրդողանը եւ Պորոշենկոն պայմանավորվել են նաեւ  երկու երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները արագացնելու շուրջ: 

Նշվում է, որ առանց վիզային ռեժիմի ժամկետների երկարաձգման որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն ամրապնդելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am