Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Street Workout Հայաստանի 4-րդ առաջնությանը կմասակցեն 28 մարզիկներ

Street Workout Հայաստանի 4-րդ առաջնությանը կմասակցեն 28 մարզիկներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Street workout-ի Հայաստանի 4-րդ առաջնությանը կմասնակցեն մոտ 28 մարզիկների Երևանից, Հայաստանի մարզներից և Արցախից:

«Street Workout  մարզաձևի զարգացման համար արդեն իսկ 4-րդ անգամ անց է կացվելու Հայաստանի առաջնություն, որի հիմքում ընկած է մասսայական սպորտի զարգացումն և առողջ ապրելակերպը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիայի  ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանը:

Առաջնության բոլոր մասնակիցները անցել են  նախընտրական փուլ, որն անց է կացվել  համացանցի ՝ տեսանյութների նկարահանումների միջոցով: Այն աթլետներն, ովքեր համապատասխանել են որոշակի ուժային մակարդակի, անցել են այդ փուլը:

Մրցաշատին մասնակցում են 28 մասնակից  Հայաստանի  14 քաղաքներից և Արցախից: Հայաստանի այս տարվա չեմպիոնը 2017 թվականին կմասնակցի աշխարհի առաջնությանը:

Առաջնությունը կկայանա հոկտեմբերի 30-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի հարակից այգում՝ 13:00-ից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am