Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ընդդիմության հետ բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են ԸՕ-ում և ուժի մեջ են. Վահրամ Բաղդասարյան

Ընդդիմության հետ բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են ԸՕ-ում և ուժի մեջ են. 
Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հերքում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե իշխանությունները ցանկանում են չեղարկել ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրման և ընտրական գործընթացը օնլայն հեռարձակելու մասին պայմանավորվածությունը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ Ընտրական օրենսգրքում ամրագրված բոլոր պայմանավորվածությունները շարունակում են ուժի մեջ մնալ:

«Այն, ինչ մենք պայմանավորվել ենք, բոլորն ուժի մեջ են: Եթե կան տեխնիկական խնդիրներ, ճշտումներ կկատարենք: Համենայնդեպս, այն ամենը, ինչ մենք պայմանավորվել ենք մեր ընդդիմադիր գործընկերների և քաղաքացիական հասարակության հետ, ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց՝ եթե կան տեխնիկական խնդիրներ, դա այլ հարց է, սակայն նկատեց, որ այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չկա ու պաշտոնապես նման խնդիր առաջ չի քաշվել:

Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններ են հասնում, թե իշխանությունները ցանկանում են հրաժարվել ընտրությունների ընթացքում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու և ընտրական ողջ գործընթացը տեսանկարահանելու և ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու պայմանավորվածությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am