Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Թրամփը Քլինթոնից առաջ Է անցել նախագահական մրցարշավում. Los Angeles Times

Թրամփը Քլինթոնից առաջ Է անցել նախագահական մրցարշավում. Los Angeles Times

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Los Angeles Times թերթի անցկացրած հարցումը ցույց Է տվել, որ հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում ընտրություններից 11 օր առաջ Դեմոկրատական կուսակցությունից իր ընդդիմախոս Հիլարի Քլինթոնի նկատմամբ նվազագույն առավելություն ունի նախագահական մրցարշավում: «Հոկտեմբերի 28-ին Դոնալդ Թրամփի օգտին պատրաստ Է ձայն տալ 45,2 տոկոսը, Հիլարի Քլինթոնին աջակցում Է 44,5 տոկոսը»,-ասված Է թերթի կայքում:

Նոր հարցմանը մասնակցել Է 3 հազար 208 մարդ, նշում Է հրատարակությունը, որն ամերիկացիների քաղաքական նախապատվությունների մոնիթորինգ Է վարում: Թերթը գրում Է, որ հարցման արդյունքները շատ հավասար են թեկնածուներից որեւԷ մեկի բացահայտ առավելության մասին հայտարարելու համար:

Los Angeles Times թերթը բազավորված Է Կալիֆոռնիայի նահանգում, որն ավանդաբար Դեմոկրատական կուսակցության կողմնակիցների նահանգ Է համարվում:

Այս շաբաթվա ընթացքում ամերիկյան ԶԼՄ-ների կողմից անցկացված հարցումների մեծամասնությունը վկայում Էր Քլինթոնի ոչ մեծ առավելության մասին, Fox News հեռուստաալիքը հոկտեմբերի 27-ին նշել Էր, որ Քլինթոնից Թրամփի հետ մնալը կրճատվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am