Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բելառուսի նախագահը հորդորել Է վերանայել ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը

Բելառուսի նախագահը հորդորել Է վերանայել ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ անհրաժեշտ Է վերանայել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարելագործման աշխատանք Է սկսվել: Ամենակարեւորը դրան ձեւականորեն չվերաբերվելն Է, այլ այդ հնարավորությունն ինտեգրացման ամենաբարդ հարցերի լուծման համար օգտագործելը»,-ասել Է Լուկաշենկոն՝ հոկտեմբերի 28-ին Մինսկում ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը: Նրա խոսքով՝ գործողությունների անհամաձայնեցվածությունն արդեն «ներքին ինտեգրացիոն գործընթացների հավասարակշռախախտման» Է հանգեցրել:

Լուկաշենկոն ընդգծել Է, որ հարկավոր Է «ակտուալացնել այդ պայմանագիրը»: «Հարկավոր Է այն կատարելագործել, պետք Է վերանայում իրականացնել բոլոր ուղղություններով… դեն նետել ավելորդությունները, թողնել միայն այն, ինչ մեզ հարկավոր Է»,-հավելել Է Բելառուսի ղեկավարը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ Է կարգավորել ԵԱՏՄ-ի գործունեության հարցերը այն պայմաններւմ, երբ պետություններից մեկը շուկայի պաշտպանության միակողմանի միջոցներ Է ձեռնարկում երրորդ երկրների նկատմամբ, եւ մշակել փոխգործակցության հստակ մեխանիզմներ:

Լուկաշենկոն նշել Է, որ Բելառուսը պարբերաբար առաջադրում Է համաձայնեցված արդյունաբերական քաղաքականություն վարելու հարցը: «ԵԱՏՄ-ն տնտեսական ուժի կենտրոն դարձնելու միակ ճանապարհը կոոպերացման հիման վրա հզոր ու ժամանակակից արտադրական բազայի զարգացումն Է»,-հայտարարել Է Բելառուսի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am