Անկարայի փողոցում թողնված պայուսակը խուճապ է առաջացրել
11:55, 28 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր շենքի դիմաց թողնված պայուսակը խուճապի պատճառ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ոստիկանությունը, ժամանելով պայուսակի գտնվելու վայր, փակել է այդ տարածքում երթևեկությունը: Այնուհետև մասնագետները պայթեցրել են պայուսակը, որն ուսումնասիրելու և դրա պարունակությունը հստակեցնելու համար տարվել է ոստիկանական բաժանմունք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում