Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքել է խախտումներով մագիստրոսական քննությունների վերաբերյալ հայտարարությանը

ԳՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արձագանքել է խախտումներով 
մագիստրոսական քննությունների վերաբերյալ հայտարարությանը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Գյումրիի պետական համալսարանում (նախկին մանկավարժական ինստիտուտ)   մագիստրոսական քննությունները խախտումներով չեն անցել: Ավելին, մագիստրոսական անվճար տեղերի համար քննություններն անցկացվել են հուլիսին, իսկ վճարովի տեղերը, սեպտեմբերի սկզբին, բուհի դեկանների հետ նախնական պայմանավորվածությամբ, լրացվել են առանց քննությունների:Այս մասին հոկտեմբերի 27-ին հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը՝ անդրադառնալով Գյումրիի մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ հոկտեմբերի 26-ին ՀՀ ազգային ժողովում հնչած հարցին:

Արձագանքելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը՝ Գյումրիի պետական մանկավարժական համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կոպիտ խախտումներով անցկացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել էր ուսումնասիրել այդ հարցը՝ հանձնարարելով վերահսկողության ծառայությանն ուսումնասիրել այն: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Վահե Էնֆիաջյանը նշել էր,որ ԲՀԿ-ն Գյումրիից նամակ է ստացել,համաձայն որի համալսարանում մագիստրատուրայի ընդունելության քննություններն  անցել են կոպիտ խախտումներով,քանի որ ֆակուլտետների դեկանները չեն մասնակցել քննությանը և նրանց ընդամենը տեղյակ են պահել, թե որ ուսանողներն են ընդունվել համալսարան: Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք դեկանները տեղյակ չեն եղել գործընթացից, Սահակ Մինասյանը հրապարակեց բուհի դեկանների բաց նամակը, որում նշված է, որ դա չի համապատասխանում իրականությանը և իրենք քաջատեղյակ են եղել վճարովի համակարգում առանց քննության կարգի մասին: ՀՀ ազգային ժողովի նախագահին և ՀՀ վարչապետին ուղղված այս բաց նամակի տակ ստորագրել էին բոլոր դեկանները: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է արձագանքում Սահակ Մինասյանը վարչապետի այս հանձնարարականին. որպես ապացույց Սահակ Մինասյանը ցույց տվեց 2 փաստաթուղթ՝  մեկը ինստիտուտի նախկին ռեկտորի` 18.05.2016թ-ին ստորագրած հրամանն է,որտեղ ներառված է այս տարում մագիստրատուրայի ընդունելության քննությունները կազմակերպելու համար ձեւավորված հանձնաժողովների կազմը,իսկ մյուս որոշումը կամ հրամանն արդեն  իր կողմից ստորագրված` 29.07.2016թ-ի ստորագրությամբ, որի համաձայն, (հիմք ընդունելով ԿԳ նախարարության սահմանած կարգը) մանկավարժականի մագիստրատուրայում ընդունելությունն անցկացվելու է առանց քննությունների եւ մրցույթ հայտարարելու:Ըստ ռեկտորի պաշտոնակատարի՝ մագիստրատուրայի կրթական այս ծրագրում ունեցել են շատ դիմորդներ, շատերին են ընդունել, բայց եւ ընդունվածները չեն գերազանցել բուհի լիցենզավորման համընդհանուր թվաքանակը: Իսկ ո՞վ կարող էր լինել այս ու այլ բողոք-նամակների հեղինակը կամ հեղինակները: Սահակ Մինասյանն ընդհանուր առմամբ չի ուզում շահարկումներ անել կամ փնտրել ինչ-որ մեկին: «Հայտարարություն անողը աղերս չուներ այս տեքստի հետ, աղերս ունեն այն մարդիկ, որոնք սովոր են նման հայտարարություններ անել անձնական շահերի համար: Դեկանների խնդիր չի կարող լինել, ես իրենց հետ խոսել եմ, եւ ոչ էլ ուզում եմ խնդիրը բարդել այն հանձնաժողովների նախագահների վրա, ովքեր նախապես հրամանագրվել էին, բայց քննությունները չեն կայացել: Խոսքը վերաբերում է շահառուների այն խմբին` չակերտավոր, որոնց հետ պահեցինք եւ մագիստրատուրայի, եւ հեռակա ուսուցման ընդունելության ընդհանուր գործընթացի, որի համար ես չեմ ափսոսում, այլ հպարտությամբ արտաբերում եմ»-նշեց Սահակ Մինասյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am