Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իտալիայի ԱԳ նախարարը ԻՊ-ի դեմ պայքարում ռազմական պատասխանի անհրաժեշտություն է տեսնում

Իտալիայի ԱԳ նախարարը ԻՊ-ի դեմ պայքարում ռազմական պատասխանի անհրաժեշտություն 
է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ռազմական պատասխան, իսկ այն բավարար չէ ծայրահեղականներին հաղթելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին:

 «Իսլամական պետության»-ը ռազմական պատասխան է պետք տալ: Եվ այս համատեքստում գործողություններ են իրականացվում Մոսուլում և Սիրիայում: Նման պատասխան կարող է լինել նաև Ռաքքայում: Այս գործողությունների հաջողությունը ֆունդամենտալ է, սակայն միևնույն ժամանակ մենք պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, որ ռազմական պատասխանը բավարար չէ»,- ասել է Իտալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը՝ ելույթ ունենալով Միջերկրական ծովի և Մերձավոր Արևելքի թեմայով ՆԱՏՕ-ի սեմինարի ընթացքում:

Նրա խոսքով՝ ծայրահեղականներին ոչնչացնելու համար ռազմական գործողությունների հետ մեկտեղ պետք է իրականացվեն նաև քաղաքական և մշակութային նախաձեռնություններ: «Հարկավոր է հասկանալ հիմա Միջերկրծովյան տարածաշրջանում առկա մարտահրավերների բարդությունը: Պետք չէ դրանց սովորական հայացքով նայել»,- ընդգծել է Ջենտիլոնին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am