Թաիլանդի վարչապետը երգ Է գրել ազգի բարոյական ոգին ամրապնդելու համար
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաիլանդի վարչապետ եւ զինվորական կառավարության ղեկավար Պրայուտ Չան-Օչան գրել եւ Youtube-ի իր ալիքում հրապարակել Է երգ, որի բովանդակությունը նպատակամղված Է թաիլանդցիների ոգեպնդմանը ծանր ժամանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հայտարարել Է երկրի կառավարության պաշտոնական ներցկայացուցիչ գեներալ-մայոր Սանսեմ Կեոկամնետը:
Գեներալը երգի մեկնաբանությամբ հանդես Է եկել կառավարական հեռուստատեսային կենտրոնի լրատվական թողարկման ընթացքում, որի հաղորդումները միաժամանակ ցուցադրվում են Թաիլանդի հեռուստատեսության բոլոր ալիքներով:
«Վարչապետը «Հույս եւ հավատ» երգի տեքստը գրել Է շուրջ մեկ ամիս առաջ եւ փոխանցել ցամաքային զորքերի երաժշտական անսամբլին՝ երաժշտությունը գրելու եւ հետագա ստուդիական ձայնագրման համար»,-հայտնել Է Կեոկամնետը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում