Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ռոբերտ Նազարյանը բավարար է գնահատում ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը

Ռոբերտ Նազարյանը բավարար է գնահատում ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ֆինանսական վիճակն այս պահին բավարար է: Ազգային ժողովում Հանրային ծառայություններըւ կարգավորող հանձնաժողովի 2017թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «Այն լրջագույն խնդիրները, որ մենք ունեինք և միասին քննարկումների արդյունքում կարողացել ենք վեր հանել և լուծումներ փնտրել, այլևս չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նազարյանը:

Անդրադառնալով պատգամավորի հարցադրմանը՝ արագացված ամորտիզացիայի մասով և շահութաբերության նորման նվազեցնելու եղանակով նոր ֆինանսավորման աղբյուրներ գտնելու վերաբերյալ՝ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, այդ արագացված ամորտիզացիան կհանեն, քանի որ ՀԷՑ-ում նախկին ֆինանսական խնդիրներն այլևս չկան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am