Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահը հայկական ոսկերչության ոլորտի զարգացման մեծ հեռանկար է տեսնում

Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահը հայկական ոսկերչության 
ոլորտի զարգացման մեծ հեռանկար է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոսկեգործների համաշխարհային համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերին կարծում է, որ հոկտեմբերի 26-28-ը Հայաստանում անցկացվող Ոսկեգործների համաշխարհային համադաշնության` CIBJO-ի հերթական համագումարը  կրում է մի քանի կարեւոր էլեմենտներ գիտական, տեխնիկական եւ քաղաքական առումով:

«Դա ակնհայտորեն կերեւա հետագա տարիներին: Ոսկեգործների համաշխարհային համադաշնության  եւ Հայ ոսկերիչների միության հարաբերությունները շատ սերտ են, եւ սա կարեւոր է մեզ համար, քանի որ հայ ոսկերիչների հմտություններն այնքան բարձր մակարդակի են, որ նույնիսկ այլ արտասահմանյան  ընկերություններից առաջարկներ ենք ստանում: Նրանք ցանկանում են իրենց մոտ աշխատանքի վերցնել հայ ոսկերիչների: Մենք հենց այդ հարցն ենք քննարկելու, որպեսզի տեսնենք, թե դա կազմակերպելու ինչ հնարավորություններ կան, որպեսզի հայ ոսկերիչները մեկնեն արտերկիր եւ այնտեղ իրենց որակը տարածեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց համադաշնության նախագահը:  

Նա նաեւ հատկանշական է համարում այն, որ հայ ոսկերիչները սփռված են աշխարհով մեկ, ինչը ոսկերիչներին հնարավորություն է տալիս նաեւ համեմատելով հմտությունները բարելավել իրենց արտադրությունը:

«Ես կարծում եմ, որ, սկսելով նման որակային մակարդակից, այս ոլորտում աճելու մեծ հավանականություն կա:  Եվ շատ լավ է, որ  հայ ոսկերիչները սփռված են նաեւ աշխարհով մեկ՝ Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ եւ այլն»,-եզրափակեց Գայետանո Կավալիերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am