Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում զգալի աճել է ժամանցի և զվարճանքի ծառայությունների պահանջարկը

Հայաստանում զգալի աճել է ժամանցի և զվարճանքի ծառայությունների պահանջարկը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016  թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում բնակչությանը մատուցվել են շուրջ 802 մլրդ 115,3մլն ՀՀ դրամի ծառայություններ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 8 տոկոսով: Ըստ ներկայացված վիճակագրության՝  Հայաստանում առավել պահանջված են ֆինանսական և ապահովագրական ծառայությունները: Այս տարվա ութ ամիսներին հանրապետությունում մատուցվել են 160 մլրդ 808,4 մլն ՀՀ դրամի  ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: Ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը ծառայությունների համախառն ծավալում կազմել է 20 տոկոս:

Միևնույն ժամանակ, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցվել են 153 մլրդ 315 մլն դրամի ծառայություններ, տեղեկատվության և կապի ոլորտում՝ 140մլրդ 944,9 մլն  դրամի, իսկ տրանսպորտի ոլորտում՝  107 մլրդ 216,5 մլն դրամի:

Նախորդ տարվա առաջին ութ ամիսների համեմատ մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալն աճել է ավելի քան 33 տոկոսով, տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 0,5 տոկոսով, իսկ տրանսպորտի ոլորտում աճել է ավելի քան 23,7 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am