Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

Կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը


ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 77 տարեկանում հոկտեմբերի 27-ին կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՅԴ բյուրոյի պաշտոնական կայքէջը:

Ռուբեն Հովսեփյանը` ծնված 1939թ. մայիսի 5-ին, 1962 թվականին ավարտել է ԵՊՀ երկրաբանական ֆակուլտետը։ 1982-1987 թվականերին եղել է «Սովետական գրող» (այժմ՝ «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիր, 1988-1989 թվականերին ՀԳՄ քարտուղար, 1989 թվականից՝ «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2014):

Նրա պատմվածքներն ու վիպակները հատկանշվում են արծարծվող թեմաների արդիականությամբ («Որոնումներ», 1965, «Երկու վիպակ: Ճիչ: Հայոց թաղ», 1970, «Հնձան», 1972 (համանուն կինոնկար, 1973), «Ամենատաք երկիրը», 1977 (համանուն կինոնկար, 1983), «Երկար, հրաշալի օր», 1980, «Ճայերը», 1980 (ժողովածուներ)):

Թարգմանել է Լև Տոլստոյի ստեղծագործություններից, Գ.Գ. Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը»: Ստացել է Դ. Դեմիրճյանի ՀԳՄ ամենամյա մրցանակ (1980):

«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցում է Ռուբեն Հովսեփյանի մերձավորներին ու հարազատներին: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ